‘
Ճապոնական արմատական ձախ խմբավորման առաջնորդը 45 տարվա հետապնդումից հետո ձերբակալվել է: Նա մեղադրվում է ոստիկանի սպանության մեջ: Հետաքննության տվյալներով, Մասաակի Օսական ոստիկանության աշխատակցի վրա է հարձակվել պողպատե խողովակով եւ ինքնաշեն նռնակով 1971-ին Տոկիոյում ընթացող փողոցային բողոքի ցույցերի ժամանակ:
Այս տարվա մայիսին Օսական ձերբակալվել է Հիրոսիմայում՝ Ճապոնիայի հեղափոխական կոմունիստական լիգայի գրասենյակում:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նրա անձը հնարավոր է եղել հաստատել ԴՆԹ անալիզի միջոցով, քանի որ մատնահետքերը հանցանքի կատարումից հետո չեն պահպանվել:
‘