‘Ճապոնացի դիվանագետներին կազատեն ՀՀ-ում մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից’

613

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կայանալիք կառավարության նիստի օրակարգ է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է փոխադարձության սկզբունքի հիման վրա ազատել Ճապոնիայի դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Առաջարկվում է նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` Ճապոնիայի հետ փոխանակել համապատասխան հայտագրեր: Հարցով զեկուցող է նշանակված Շավարշ Քոչարյանը: 

Նախորդ հոդվածը‘Կամո Ադամյանը կնշանակվի արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Կիևում զոհերի թիվը հասել է 3-ի. Տեսանյութ’