Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի մարտիկները երկուշաբթի օրը կառավարական օդանավով մեկնել են Թուրքիա՝ օգնելու վերացնել ավերիչ երկրաշարժի հետևանքները, երկուշաբթի հաղորդել է TBS հեռուստաալիքը։
Նշվում է, որ ընդհանուր հաշվով՝ Թուրքիա է ուղարկվելու առնվազն 120 զինծառայող։ Երկուշաբթի օրը Boeing 777-ով, որից սովորաբար օգտվում է Ճապոնիայի վարչապետը, Թուրքիա է մեկնել զինծառայողների մի մասը՝ լրացուցիչ մարդասիրական օգնությամբ և տեղում փրկարար-որանողական աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։
Թուրքիայում ճապոնական ՊՆ-ն արդեն տվյալների հավաքագրման և վերլուծության կետ է կազմակերպել, որոնք անհրաժեշտ են բնական աղետի հետևանքները վերացնելու համար։
Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերը մեծ փորձ ուենեն այդ ոլորտում․ իրենց հայրենիքում ճապոնացի զինծառայողները պարբերաբար փրկարարական գործողություններ են անցկացնոմ երկրաշարժերից, սողանքներից, թայֆուններից ու ջրհեղեղներից հետո։
Փոխանցում է tass.ru-ն։