Ժամանակակից աշխարհում իրավիճակը բնութագրվում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջպետական մրցակցությամբ։
Նման ձևակերպում է բովանդակում ուրբաթ օրը հրապարակված՝ Ճապոնիայի ԱԳՆ-ի՝ դիվանագիտության վերաբերյալ «Կապույտ գիրք» ամենամյա զեկույցը։
«Այսօր միջազգային հանրությունը արմատական փոփոխությունների է ենթարկվում։ Ազատ, բաց և կայուն միջազգային կարգի պայմաններում Չինաստանը և ձևավորվող շուկաներ ունեցող ու զարգացող երկրները շահ են ստանում գլոբալիզացիայից, ուժ են հավաքում և ընդլայնում են իրենց ներկայաությունը»,- ասվում է զեկույցում։
«Աշխարհն այն դարաշրջանից, երբ ԱՄՆ-ը, առաջադեմ դեմոկրատիաների հետ միասին, իր քաղաքական, տնտեսական և ռազմական հզորության շնորհիվ առաջնորդություն էր դրսևորում միջազգային հանրության կայունությունը և բարգավաճումն ապահովելու հարցում, իսկապես անցում է կատարել դեպի չին-ամերիկյան միջպետական մրցակցության դարաշրջան»,- ընդգծվում է փաստաթղթում։
Միջազգային հանրությանը Ճապոնայի ԱԳՆ-ն առաջին անգամ է նման գնահատական տալիս։
Բացի այդ, զեկույցում նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնում «Չինաստանի ռազմական հզորության աճի կապակցությամբ», նաև դատապարտում է ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները։
Փոխանցում է tass.ru-ն։