‘Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը հարավային Կուրիլյան կղզիները չի անվանել «բնիկ տարածքներ»’

1539

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն հարավային Կուրիլյան կղզիները չի անվանել «բնիկ ճապոնական տարածքներ», ինչպես սովորաբար դրանք անվանում են Ճապոնիայի կառավարության անդամներն ու պաշտոնյաները: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խուսափել է դրա վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանելուց:

«Քանի որ շուտով հերթական (բարձր մակարդակով) բանակցություններն են սպասվում, ես կուզենայի զերծ մնալ դրա մասին խոսելուց»,- ասել է նախարարը:

Ակնկալվում է, որ ՌԴ-ի և Ճապոնիայի՝ բարձր մակարդակով հաջորդ հանդիպումը կկայանա Բուենոս-Այրեսում, որտեղ նոյեմբերի վերջին տեղի է ունենալու G20 գագաթնաժողովը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացին կանանց հետ հանդիպումներից հետո ծլկել է՝ առանց հաշիվ փակելու’
Հաջորդ հոդվածը‘Առաջին անգամ ՀԳՎ ղեկավար կարող է դառնալ ռազմական նավաստին’