‘Ճապոնիայի ԱԳՆ. Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ ստատուս-քվոն ուժով փոխելու փորձ է’

813

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ամենամյա զեկույց, որում Ղրիմի միացումը Ռուսաստանին գնահատվում է որպես  «ստատուս-քվոն ուժով կամ հարկադրանքի մարտավարությամբ փոխելու» փորձ, ինչն, իր հերթին, «գլոբալ հարց է, որն առնչվում է ողջ միջազգային հանրությանը՝ ներառյալ Ասիան»:

Փաստաթղթում ընթացիկ տարվա համար ընդգծվում է կառավարության ընդունած բանաձևի «պատմական» նշանակությունը, քանի որ դրանով թույլ է տրվում կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքի կիրառումը: Իսկ դա էլ ենթադրում է, որ երկիրը կարող է իր զինված ուժերն օգտագործել՝ դաշնակիցներին պաշտպանելու նպատակով:

Ճապոնիայի պաշտպանության նախարարության կարծիքով՝ «անվտանգության խնդիրը առանձին վերցրած մեկ երկրում կամ տարածաշրջանում կարող է անմիջապես անկայունացնող գործոն դառնալ ողջ միջազգային հանրության համար»: Փոխանցում է kommersant.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳՆ-ն մտադիր է գործակալներ ներդնել աշխարհազորայինների շարքերում’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի ԱԳՆ-ն Բելառուսից բացատրություններ է պահանջում’