Ճապոնիայի ԱԳՆ նախկին նախարար Ֆումիո Կիսիդան դարձել է երկրի նոր վարչապետը

591

Ֆումիո Կիսիդան այդ պաշտոնում փոխարինել է Յոհիդե Սուգային, որը որոշել էր հրաժարական տալ այդ պաշտոնն ընդամենը մեկ տարի զբաղեցնելուց հետո՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշի կտրուկ անկման պատճառով,ինչը կապում են համավարակի դեմ անհաջող պայքարի հետ։

Անցյալ շաբաթ 64-ամյա Կիսիդան հաղթել է  Ճապոնիայի հաջորդ վարչապետը դառնալու մրցարշավում՝ ղեկավարելով Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։ Հոկտեմբերի 4-ին ճապոնական խորհրդարանի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ նրան հաստատել է վարչապետի պաշտոնում։

Նոր՝ թվով 100-րդ վարչապետի առաջնահերթ խնդիրներից մեկն է ապահովել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հաղթանակը համապետական ընտրություններում, որոնք Ճապոնիայում տեղի են ունենալու մինչև նոյեմբերի վերջը։

Կուսակցության վարկանիշն ընկել է Օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացնելու որոշման պատճառով, ինչի դեմ կատաղաբար պայքարում էին երկրի բնակիչները, քանի որ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածության աճ էր նկատվում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՕֆշորային ֆայլերի արտահոսքը լույս է սփռում աշխարհի առաջնորդների գաղտնի հարստության վրա
Հաջորդ հոդվածըՌուսաստանը՝ աշխարհի թիմային չեմպիոն