‘Ճապոնիայի գագաթնաժողովում Պուտինը և Թրամփն սկսել են բանակցությունները’

786

Օսակայում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը։

«Մենք շատ հետաքրքիր բանավեճ կունենանք, որը կներառի այնպիսի հարցեր, ինչպես առևտուրը, զինաթափման հարցերը, հովանավորչությունը և այլն»,- բանակցությունների մեկնարկից առաջ ասել է Թրամփը։

Պուտինը, իր հերթին, հայտարարել է․ «Մեր աշխատակիցները ջանացել են և մեզ հրաշալի հնարավորություն են տվել շարունակելու այն, ինչի մասին մենք պայմանավորվել էինք Հելսինկիում»։

Սպասվում է, որ երկու առաջնորդների հանդիպումը կտևի մեկից-մեկուկես ժամ։

Սա Պուտինի և Թրամփի երկրորդ լիարժեք հանդիպումն է։ Սրանից առաջ նրանք հանդիպել են Հելսինկիում, 2018 թ․ հուլիսին։ 2018 թ․ նոյեմբերին նախատեսված էր նախագահների հանդիպումը Փարիզում, որտեղ նրանք ժամանել էին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։ Սակայն այն ժամանակ ԱՄՆ-ի՝ ՄՓՀՀ պայմանագրից դուրս գալու պատճառով բանակցությունները խափանվեցին։

Այնուհետև երկու առաջնորդները պատրաստվում էին բանակցություններ անցկացնել դեկտեմբերի սկզբին Բուենոս Այրեսում G20-ի գագաթնաժողովում, սակայն Թրամփը հրաժարվեց հանդիպումից՝ Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից ուկրաինացի նավաստիներին ձերբակալելու պատճառով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Ամերիկայի Գավաթ. Բրազիլիան 11-մետրանոցներով հաղթեց Պարագվային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի նախագահին ուղեկցող ինքնաթիռում 39 կգ կոկաին է հայտնաբերվել’