‘Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետի կուսակցությունը’

621

Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Սինձո Աբեի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 475 մանդատից ստանալով 290-ը:

Արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հենց Աբեի նախաձեռնությամբ, որը մտադիր է այդ կերպ աշխուժացնել իր տնտեսական բարեփոխումները:

Սինձո Աբեն վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2012 թվականից և այդ ժամանակից ի վեր փորձում է աշխուժացնել երկրի տնտեսությունը հանրային ծախսերը մեծացնելու և դրամական էմիսիայի միջոցով:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Ճապոնիան համարվում է տնտեսության մեծությամբ աշխարհի երրորդ տերությունը, սակայն վերջին տարիներին տնտեսության աճը դանդաղել է: «Ես խոստանում եմ Ճապոնիան դարձնել մի երկիր, որը կրկին կփայլի աշխարհի կենտրոնում»,-իր նախընտրական ելույթներից մեկում ասել է Աբեն, որի տնտեսական քաղաքականությունն անվանում են «աբենոմիկա»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Երանոսյանն ազատամարտիկներին ասել է՝ կամ պետք է գնաք, կամ՝ չեք ապրի’
Հաջորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Իշխանափոխության գործընթացն ավելի է արագանում’