‘
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել 83-ամյա կայսր Ակիհիտոյի՝ գահից հրաժարվելու վերաբերյալ հատուկ օրինագծին: Նման որոշում խորհրդարանն ընդունում է 200 տարվա մեջ առաջին անգամ:
Հրաժարումը կարող է տեղի ունենալ օրենքի հրապարակումից հետո երեք տարվա ընթացքում, ցանկացած պահի: Ճապոնական լրատվամիջոցները նշում են, որ դա կարող է տեղի ունենալ Ակիհիտոյի իշխանավարման 30-ամյակի ավարտին, այսինքն՝ 2018 թ. դեկտեմբերին:
Դրանից հետո իշխանությունը կանցնի Ակիհիտոյի որդուն՝ արքայազն Նարուհիտոյին, իսկ կայսրը կպահպանի իր բոլոր հիմնական արտոնությունները:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն օրինագծի ընդունումն անվանել է կարևոր պահ երկրի պատմության ընթացքում:
Փոխանցում է BBC-ն:
‘