‘Ճապոնիայի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ’

1594

Հադզիմու Մորիյասուն նշանակվել է ֆուտբոլի Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

49-ամյա մասնագետը մարզչական աշխատանքը սկսել է 2004 թվականից, իսկ վերջին շրջանում գլխավորում էր Ճապոնիայի մինչեւ 23 տարեկանների հավաքականը: 2012-2017-ը նա գլխավորել է ճապոնական «Սանֆրեչե Հիրոսիմա» ակումբը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում այս ամռանը կայացած աշխարհի առաջնությունից առաջ Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ էր արել Վահիդ Հալիլհովիչին, որին փոխարինել էր Ակիրո Նիսինոն: ԱԱ-2018-ում ճապոնացիները հասան մինչեւ 1/8 եզրափակիչ, որտեղ 2:3 հաշվով պարտվեցին Բելգիային հավաքականին՝ չպահպանելով 2 գոլի առավելությունը:

Նախորդ հոդվածը‘«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ուսումնասիրություն. պետությանը հասցված վնասը՝ 545 մլն դրամ’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրանք Խաչատուրովին. միջնորդություն՝ կալանավորելու համար ‘