‘Ճապոնիայի հյուսիս-արևելքում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել’

727

Ճապոնիայի հյուսիսարևելյան ափին 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Ամերիկացի սեյսմոլոգների տվյալների համաձայն` ցունամիի առաջացման վտանգ առայժմ չկա:

Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայի նույն հատվածում տեղի էր ունեցել 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 20 հազար մարդ, ավերվել էին հարյուր հազարավոր տներ: 

Նախորդ հոդվածը‘Բյելսան հանդերձարան է վռնդել Լյորենտեին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ «Գրին քարտ»-ի խաղարկության գրանցման գործընթացը մեկնարկել է’