‘
Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին հայտարարել է, թե այլմոլորակային տիեզերանավերը երբեք չեն ներխուժել երկրի օդային տարածք, գրում է The Japan Times թերթը:
«Երբ ինքնապաշտպանության օդուժը չճանաչված թռչող օբյեկտի նշաններ է նկատում, որը կարող է խախտել մեր երկրի օդային տարածքը, անհրաժեշտության դեպքում օդ է բարձրացնում կործանիչներ և հսկողություն է իրականացնում»,-հայտարարել է Նակատանին՝ պատասխանելով այլմոլորակայինների կողմից հնարավոր սպառնալիքների մասին հարցին:
«Երբեմն նրանք թռչուն կամ այլ թռչող օբյեկտ են հայտանբերում, որոնք ինքնաթիռ չեն հանդիսանում: Բայց այլ մոլորակից ժամանած չճանաչված թռչող օբյեկտ հայտնաբերելու դեպքեր ինձ հայտնի չեն»,- հայտարարել է Նակատանին: Փոխանցում է gazeta.ru-ն:
‘