Ճապոնիայի ՊՆ-ն հաղորդել է ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռի մասին

161

Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան երկուշաբթի հաղորդել է, որ կիրակի օրը Հյուսիսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռը թռել է ոչ ստանդարտ՝ 650 կմ հետագծով, փոխանցել է Kyodo գործակալությունը։

Նախարարը նշել է, որ սովորական հետագծով տարածությունը 400 կիլոմետր է, բայց քանի որ հետագիծը ստանդարտ չի եղել, տարածությունը կազմել է 650 կմ։

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել այս տարվա հուլիսի 5-ից հետո առաջին անգամ։ Թռիչքի բարձրությունը կազմել է 50 կմ։ Հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։

Ճապոնիայի կառավարությունը Պեկինում դեսպանատան միջոցով դիվանագիտական խողովակներով բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային։

2022 թ․ ԿԺԴՀ-ն արդեն, ընդհանուր առմամբ, 19 հրթիռային փորձարկում է անցկացրել` այն դեպքում, երբ 2021 թվականին անցկացրել է հրթիռային ութ փորձարկում։ Միջուկային զենքի ոչնչացման միջազգային կազմակերպությունը (ICAN) ավելի վաղ զեկույց է հրապարակել, որում տեղեկացրել է, որ 2021 թ․ ԿԺԴՀ-ն միջուկային ծրագրի վրա ծախսել է րոպեում 1221 դոլար, ընդամենը 642 մլն դոլար։ ICAN-ի գնահատականներով՝ Հյուսիսային Կորեան 20 պատրաստի միջուկային մարտագլխիկներ ունի։ Փհենյանը մշակում է այնպիսի հրթիռներ, որոնք կարող են միջուկային զենք կրել, և այդ զենքը կարող է արձակվել ցամաքից և սուզանավերից։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի հավաքականն առաջին անգամ նվաճեց Լեյվերի գավաթը
Հաջորդ հոդվածըՎոլոդինը հանդիպել է Ալիևի հետ