‘
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձնական նամակ է ուղղել, որում, մասնավորապես՝ բացատրել է, թե ինչու մայիսի 9-ին չի կարող Մոսկվայում ներկա գտնվել Հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսություններին, հինգշաբթի այս մասին հաղորդել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
«Նամակում բացատրվում է, որ վարչապետը չի կարող ժամանել՝ իր աշխատանքային գրաֆիկի հետ կապված խնդիրների պատճառով»,- ասել է Սուգան:
Մինչդեռ ավելի վաղ ճապոնական լրատվամիջոցները բազմիցս նշել են, որ վարչապետը չի մեկնի Ռուսաստան՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և «յոթնյակի» մյուս երկրների առաջնորդների դիրքորոշումն այդ հարցում: Ըստ հրապարակումների՝ վարչապետի որոշման վրա, իբր, ազդել է նաև այն, որ Հարավային Կուրիլների հարցով Մոսկվայի հետ խաղաղ բանակցություններում ոչ մի առաջընթաց չկա: Փոխանցում է ТАСС-ը:
‘