‘
Ճապոնական կրոնական «ԱՈՒՄ Սինրիկյո» աղանդի՝ մահապատժի դատապարտված 13 անդամներից յոթը չորեքշաբթի վաղ առավոտյան էտապով տեղափոխվել են այլ բանտեր, որտեղ, հավանաբար, նրանց նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռն ի կատար կածվի, հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:
Տեղափոխվածների թվում է Կիյոհիդե Հայակավան, որն այդ կազմակերպության մեջ կատարել է ռազմական նախարարի գործառույթներ: 1993 թ. նա Ճապոնիայում աղանդի տորաբաժանումներից մեկում ղեկավարել է զարինի արտադրության գործարանի շինարարությունը:
1990-ական թթ. Հայակավան Ռուսաստանում աղանդի մասնաճյուղերի մշտական հյուրերից էր: Նրա այցերը, որպես կանոն, գործնական բնույթ էին կրում: Օրինակ՝ հենց նա է զբաղվել Կալաշնիկովի ինքնաձիգների և ՄԻ-8 ուղղաթիռի ձեռք բերմամբ և դրանք Ճապոնիա ուղարկելով:
«ԱՈՒՄ Սինրիկյո» կրոնական աղանդը կազմակերպվել է 1987 թ. Սյոկո Ասահարայի կողմից: Աղանդի անդամների թիվը, տարբեր տվյալներով՝ 30 հազարից մինչև 50 հազար էր, դրանցից 10 հազարը՝ Ռուսաստանում:
1994 թ. աղանդի անդամները Նագանո նահանգի Մացումոտո քաղաքում զարին գազ էին բաց թողել, սպանվել էր յոթ մարդ: 1995 թ. մարտին նույնն արվել էր Տոկիոյի մետրոյում, ինչի հետևանքով զոհվել էր 13 մարդ, 6,3 հազարը տարբեր աստիճանի թունավորման էին ենթարկվել: Այն ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր աղանդի մոտավորապես 30 ղեկավարների: Նրանցից 13-ի, այդ թվում՝ Սյոկո Ասահարայի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, որը դեռ ի կատար չի ածվել:
Փոխանցում է ria.ru-ն:
‘