Աշխատակիցը կորցրել է USB-կրիչը՝ 460 հազար բնակչի տվյալներով

116

Ճապոնական ընկերության աշխատակիցը, որին Ամագասակի քաղաքի (Հեգո պրեֆեկտուրա) իշխանությունները հանձնարարել էին կազմակերպել համավարակի հետ կապված վճարումները, կորցրել է քաղաքի 460 հազար բնակչի անձնական տվյալները պարունակող կրիչը, հաղորդել է Ամագասակիի վարչակազմը։

Մամուլի ասուլիսում քաղաքի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ կրիչը պարունակում է տեղեկություններ անունների, ծննդյան թվերի և վճարված հարկերի մասին։

Նշված աշխատակիցը` հարբած վիճակում, առանց համապատասխան թույլտվության կրիչը տարել է աշխատավայրից, իսկ հետո կորցրել է պայուսակը, որտեղ այն եղել է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵրկարացվել է քաղաքացիներին վիզա տրամադրելու արգելքի ժամկետը
Հաջորդ հոդվածըԱՄՆ դատախազությունը Էփշթեյնի նախկին ընկերուհու համար պահանջում է 55 տարվա ազատազրկում