Ճապոնիայի բնակչության ավելի քան 40 %-ը հանդես է եկել հօգուտ Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների խստացման։
Այդ մասին են վկայում Ճապոնիայի ԱԳՆ-ի անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հինգշաբթի։
Հրապարակված տվյալների համաձայն՝ հարցվածների 41,6 %-ը հանդես է եկել ՌԴ-ի և Բելառուսի դեմ պատժամիջոցները խստացնելու օգտին՝ Ուկրաինայում իրավիճակի հետ կապված։ 63,7%-ը շեշտել է, որ Ճապոնիան պետք է ավելի շատ ուկրաինացի փախստականներ ընդունի, իսկ 58 %-ի կարծիքով՝ պետք է ավելացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
Ճապոնիայի ԱԳՆ-ն հարցում է անցկացրել մարտի 17-ից 22-ը, դրան մասնակցել է 18 տարեկանից բարձր հազար մարդ։
Փոխանցում է tass.ru-ն։