‘Ճապոնիայում հիշում են 1945 թ. Հիրոսիմայի ռմբակոծության զոհերին (ֆոտոշարք)’

719

Ճապոնիան իր միջազգային գործընկերների հետ միասին ամեն ինչ կանի՝ ամբողջ աշխարհում միջուկային զենքը ոչնչացնելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ ելույթ ունենալով Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 68-րդ տարելիցին նվիրված արարողությանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն արարողության մասնակիցներին հասցեագրված ուղերձում դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով ստեղծել միջուկային զենքից զերծ աշխարհ: «Այդպես մենք հարգանքի տուրք կմատուցենք Հիրոսիմայի զոհերի հիշատակին և լավագույն ապագա կապահովենք բոլորի համար»,-ասել է գլխավոր քարտուղարը:

1945 թ. օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ճապոնական ՀՕՊ-ը նկատել էր Հիրոսիմային մոտեցող՝ ԱՄՆ ռազմական ինքնաթիռների ոչ մեծ խումբը, սակայն հրամանատարությունը որոշում կայացրեց չորսալ դրանք: Արդյունքում՝ գնդապետ Փոլ Թիբեստի կողմից կառավարվող ամերիկյան B-29 ռմբարկուն անարգել հասավ քաղաքի կենտրոն և ցած նետեց «Փոքրիկ» անվանումով չորս տոննայանոց  ուրանի ռումբը: Պայթյունի պահին միանգամից զոհվեց 70-ից 100 հազար մարդ: Հիրոսիմայի հազարավոր բնակիչներ զոհվեցին ճառագայթային հիվանդություններից: Ռմբակոծության զոհերի ընդհանուր թիվըն անցավ 140 հազարից, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյան. Էս հրաժարականներին եւ նման քայլերին ժողովուրդը էդքան էլ համաձայն չի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի հոգեւորականները վիճարկում են աստղագետների հաշվարկները’