Ճապոնիայում սկսվում է մրցապայքարը իշխող կուսակցության նախագահի պաշտոնի համար։ Դա կարևոր է այնքանով, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարը կդառնա նաև երկրի նոր վարչապետը։ Բուն ընտրությունները կսկսվեն սեպտեմբերի 29-ին։
Իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ․ Ճապոնիայում պատվաստումների անցկացման պատասխանատու նախարար Տարո Կոնոն, ԱԳՆ նախկին ղեկավար Ֆումիո Կիսիդան, արդարադատության նախկին նախարար Սանաե Տակաիտին և վարչական գործերի և հաղորդակցության նախկին նախարար Սեյկո Նոդան։
Վերջին երկու թեկնածուները կանայք են։ Եվ եթե Նոդայի շանսերը այնքան էլ մեծ չեն, ապա դիտորդների կարծիքով՝ Տակաիտին կարող է հաջողության հասնել։ Հաղթանակի դեպքում նա կդառնա Ճապոնիայի առաջին կին վարչապետը։
Փոխանցում է BBC-ն։