‘
Ճապոնիայի հրշեջ պաշտպանության վարչությունը, որի ենթակայության տակ է գտնվում շտապօգնության ծառայությունը, երեքշաբթի օրը հայտարարել է, որ հուլիսի 9-ից 15-ը արևահարության ախտանիշերով հիվանդանոց է տեղափոխվել 9956 մարդ, դա անցյալ շաբաթվա ցուցանիշերից 3,7 անգամ ավելի է: Տասներկու հոգի մահացել է:
Այս վիճակագրության մեջ ընդգրկված չեն Տոկիոյի տվյալները երեքշաբթի օրվա համար, երբ միայն մեկ օրում շտապօգնության մեքենաները արևահարության առիթով կանչի են դուրս եկել 2,9 հազար անգամ՝ ռեկորդային թիվ 1936 թվականից ի վեր այդ ծառայության գոյության ընթացքում:
Ճապոնիայի գրեթե ողջ տարածքում շոգ եղանակ է, ջերմաչափի սյունակը ցույց է տալիս 35 աստիճանից բարձր:
Փոխանցում է ria.ru-ն:
‘