‘Ճապոնիայում վիճակախաղով իրացրել են հին դիտահորերի կափարիչները’

1860

Ճապոնական Մաեբասի քաղաքի իշխանությունը վաճառքի է հանել քաղաքի սիմվոլներով զարդարված՝ կոյուղու հին դիտահորերի կափարիչները: 60 սմ տրամագծով եւ 40 կգ քաշով 10 կափարիչներից յուրաքանչյուրը գնահատվել է 3000 իեն (մոտ $20), ցանկացողները պետք է դիմում ներկայացնեին քաղաքապետարան: Սակայն ցանկացողների թիվը չափազանց մեծ է եղել, եւ կազմակերպիչներն ստիպված վիճակախաղ են կազմակերպել: 

Դիտահորերի կափարիչները կոլեկցիոներների համար հետաքրքրություն են ներկայացնում իրենց ձեւավորման համար: Անցած տարի Ճապոնիայում հրատարակվել են կափարիչների պատկերներով բացիկներ, որոնց վրա նշված էին տեղերը, թե որտեղ կարելի է դրանք տեսնել:

Նախորդ հոդվածը‘Կրծողները կրկին ակտիվացել են’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ Մոլդովական փողոցում. բնակիչներ են տարհանվել’