Ճապոնիայում տարեց մարդկանց թիվը ռեկորդային ցուցանիշների է հասել

156

Ճապոնիայում 65 տարեկանից բարձր մեծահասակների թիվն առաջին անգամ հասել է 36,4 միլիոնի՝ դա ամբողջ բնակչության ռեկորդային 29,1 %-ն է կազմում։

Վիճակագրական տվյալները հրապարակել է երկրի համազգային գործերի նախարարությունը՝ Ծերության հանդեպ հարգանքի օրվա կապակցությամբ, որը ճապոնիայում նշվում է այսօր և հանգստյան օր է համարվում։

Մեկ տարվա ընթացքում տարեց մարդկանց թիվն ավելացել է 220 հազարով։

Երկրի արական բնակչության շրջանում տարեցները կազմում են 26 %, մինչդեռ կանանց շրջանում այդ թիվը համառորեն մոտենում է իգական բնակչության մեկ երրորդին՝ 32 %։

Առավելագույնի է հասել նաև աշխատող թոշակառուների թիվը՝ ավելի քան 9 միլիոն։ Այսինքն՝ թոշակառուների 25,1 %-ը շարունակում է աշխատել, և սա նույնպես ամենամեծ թիվն է վերջին ինը տարիներին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՖրանսիա․ 3 հազար բուժաշխատողներ՝ առանց պատվաստման և առանց աշխատանքի
Հաջորդ հոդվածը«Թալիբան»․ Կանանց իրավունքները կպահպանվեն «իսլամական իրավունքի շրջանակներում»