‘Ճապոնիայում քաղցրավենիքից պատրաստված հագուստի ցուցադրություն է անցկացվել’

692

Ճապոնացի հրուշակագործները Տոկիոյում կայացած ցուցադրության համար քաղցրավենիքից հագուստ են պատրաստել, գրում է The Daily Mail-ը:
Հագուստի, կոշիկների և զարդարանքի պարագաների համեղ նմուշները նախագծվել են Tokyo Sweets Collection ցուցադրության համար, որը տեղի է ունեցել մարտի 9-ին Ճապոնիայի մայրաքաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում: Ամենից շատ քաղրավենիք են պարունակել մոդելների գլխարկները, որոնց պատրաստման համար հրուշակագործները չեն խնայել ամենահամեղ մրգերը, հատապտուղներն ու այլ քաղցրավենիքներ:
Համեղ հավաքածուի վրա աշխատել են ինը հանրահայտ ճապոնացի հրուշակագործներ, որոնց թվում են Կոնչի Իզումին, Կե Օխասին և այլք:

Նախորդ հոդվածը‘Ռուսատսանի հետ դժվար կլինի համաձայնության գալ Սիրիայի հարցի շուրջ. ԱՄՆ հետախուզություն’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի փոփ-աստղերը 13կմ բարձրության վրա համերգ են տվել’