Ճապոնիան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

190

Ճապոնիան Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, իսկ հակամարտության բոլոր կողմերին՝ երկխոսություն սկսել։

Այդ մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Ճապոնիան լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում այս սրացման կապակցությամբ և վճռականորեն  կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան և ռազմական գործողությունները»,- նշվում է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախորդ հոդվածըԱլիև․ Բաքուն կդադարեցնի գործողությունը, եթե Ղարաբաղում զենքը դնեն
Հաջորդ հոդվածըՀՀ ԱԳՆ ղեկավարը կոչ է արել գործի դնել ԵԱՀԿ մեխանիզմները