‘Ճապոնիան ակնկալում է կարգավորել Հարավային Կուրիլների խնդիրը Պուտինի այցի ընթացքում’

1039

Ճապոնիայի ղեկավարությունը ակնկալում է, որ երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելի Տոկիո, հնարավոր կլինի «լուծել» Հարավային Կուրիլների հարցը: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, ԱԳՆ նախկին ղեկավար Մասահիկո Կոումուրան:

«Մենք կցանկանայինք խաղաղության պայմանագիր կնքել՝ լուծելով տարածքային խնդիրները, և դրա համար մենք կցանկանայինք, որ նախագահ Պուտինը ժամանի Ճապոնիա: Վարչապետ Սինձո Աբեն լրջորեն մտածում է այդ մասին»,- ասել է Մասահիկո Կոումուրան ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինի հետ Տոկիոյում հանդիպման ընթացքում:

Մինչդեռ Կրեմլում ոչ մի նոր տվյալ չկա ՌԴ նախագահի՝ Ճապոնիա կատարելիք այցի նախապատրաստության վերաբերյալ, որը նախատեսված էր անցյալ տարվա աշնանը, սակայն հետաձգվեց՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին  Ճապոնիայի հետ հարաբերությունների սառեցման պատճառով: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի ծովակալ. ԱՄՆ ՀՀՊ-ը նպատակաուղղված է զսպելու ԿԺԴՀ-ին և Իրանին, այլ ոչ թե ՌԴ-ին’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան ՄԱԿ-ի բանաձև է պատրաստում՝ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման վերաբերյալ’