Ճապոնիան, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան հետևում են ԿԺԴՀ-ի գործողություններին

344

Ճապոնիայի կառավարությունը, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ համատեղ, ուշադիր հետևում է ԿԺԴՀ-ի գործողություններին՝ նրա ռազմական աշխուժացման ֆոնին, երկուշաբթի լրագրողներին հաղորդել է վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«Մենք տեղյակ ենք հյուսիսկորեական կողմի հայտարարություններին։ Հյուսիսային Կորեայի շարունակվող սադրանքները բացարձակապես անընդունելի են և խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձևերը»,- նշել է Կիսիդան և հավելել, որ ճապոնական իշխանությունները, «ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ համատեղ, հետևում են և շարունակելու են հետևել ԿԺԴՀ-ի գործողություններին»։

Ճապոնիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Կորեական թերակղզում իրավիճակի շուրջ Ճապոնիան սերտորեն կհամագործակցի G7 երկրների և միջազգային մյուս հանրությունների  հետ։

Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը երկուշաբթի հաղորդել է, որ ԿԺԴՀ առաջնորդը ղեկավարել է Կորեական ժողովրդական բանակի հրետանային և ավիացիոն զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 6-ին և 8-ին, ի պատասխան «թշնամական սադրանքների»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄանուել Պետրոսյանը՝ ChessMood Open-ի մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածըԷլինա Դանիելյանը ավստրիական թիմի կազմում դարձավ Եվրոպայի ակումբային չեմպիոն