‘Ճապոնիան բողոք է հայտնել Իսրայելին՝ անպատշաճ արտահայտությունների համար’

895

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը այսօր պաշտոնապես բողոք է հայտնել իսրայելական կողմին՝ Իսրայելի տեղեկատվության և սփյուռքի նախկին փոխնախարար Դանիել Սիմանի անպատշաճ արտահայտությունների առիթով, որոնք վերջինս թույլ է տվել անել համացանցում: Այս մասին հայտնել է Ճապոնիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը: Բողոքն ուղարկվել է Իսլայելի ԱԳՆ-ին՝ այդ երկրում Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչության միջոցով:

Սիմանը, որն այժմ Իսրայելի վարչապետի գրասենյակի հանրային դիվանագիտության պատասխանատուն է, ինտերնետում և կոնկրետ սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ ֆեսբուքի իր էջում, անպատշաճ արտահայտություններ է թույլ  տվել իրեն: Մասնավորապես՝ նա գրել է, թե Հիրոսիմայի և Նագասակիի վրա նետված ատոմային ռումբերը «Ճապոնիայի ագրեսիայի հատուցումն էին», իսկ օգոստոսի սկզբին այդ երկու քաղաքներում անցկացված հիշատակի արարողություններն անվանել էր «զզվելի ինքնահիացման» ցուցադրություն, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում դարձյալ հայ զինվոր է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Սյունիքում ԱԺ մանդատի համար կպայքարեն Տիգրան Սարգսյանը, նախագահի նախկին թեկնածուն եւ այլք’