ԿԺԴՀ-ն չորեքշաբթի, ենթադրաբար՝ բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը։
Այդ մասին տեղեկացրել է Ճապոնիայի առափնյա պաշտպանությունը։
Ճապոնացի պահապանները նշել են, որ Փհենյանի արձակած հրթիռն արդեն ընկել է , և տարածքում գտնվող նավերին հորդորել են հրթիռի բեկորներ նկատելու դեպքում դրանց չմոտենալ, այլ անմիջապես կապվել իշխանությունների հետ։
Kyodo գործակալության կառավարական աղբյուրների տվյալներով՝ հրթիռն ընկել է Ճապոնական ծովում՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։
Բալիստիկ հրթիռը թռել է առնվազն 250 կմ՝ թռիչքի առավելագույն բարձրությամբ՝ 50 կմ, լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան։
Տարեսկզբից ԿԺԴՀ-ն արդեն 32 հրթիռ է արձակել, որից 13-ը՝ միայն նոյեմբերին։
Փոխանցում է tass.ru-ն։