‘
Երեքշաբթի Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել նոր պատժամիջոցներ սահմանել ՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ: Կառավարության նիստում հաստատվել է 26 անձանց և 14 կազմակերպությունների ցուցակը, հիմնականում՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հարապետություններից, որոնց արգելվում է վիզա տալ, իսկ նրանց ունեցվածքը Ճապոնիայում, եթե այդպիսին հայտնաբերվի, ապա կսառեցվի, փոխանցում է ТАСС-ը:
Երկրի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան մամլո ասուլիսում հայատարարել է, որ պատժամիջոցները կապ ունեն Դոնբասի ընտրությունների հետ: «Մենք կարծում ենք, որ այս անգամ ձեռք առնված պատժամիջոցները չեն ազդի Պուտինի՝ Ճապոնիա կատարելիք այցի վրա»,- ասել է նա:
ՌԴ նախագահը մտադիր է պաշտոնական այցով մեկնել Ճապոնիա 2015 թ.: Փոխանցում է lenta.ru-ն:
‘