Ճապոնիայի կառավարության կարծիքով՝ Հյուսիսային Կորեան կարող է գնալ միջուկային փորձարկման կամ այլ սադրանքների։
Այդ մասին մամուլի ասուլիսում ասել է կառավարության մամուլի քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Մենք գիտենք, որ Հյուսիսային Կորեան վրդովմունք է հայտնել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունների կապակցությամբ։ Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան կարող է դիմել այլ սադրանքների, այդ թվում՝ միջուկային զենքի փորձարկման։ Կուզենայի չանդրադառնալ Հյուսիսային Կորեայի հետագա գործողություններին, կառավարությունը վճռական է տրամադրված պաշտպանելու քաղաքացիների կյանքն ու խաղաղ գոյությունը և կզբաղվի տվյալների հավաքմամբ և վերլուծությամբ՝ պահպանելով զգոնությունը»,- ասել է Մացունոն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային զենքի փորձարկում անցկացնել մինչև նոյեմբերի 8-ը։
Փոխանցում է ria.ru-ն։