Ճապոնիայի կառավարությունը տեղյակ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը՝ միջուկային հակամարտության հավանականության մասին, որոնք նա արել է «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նիստում։
Այդ մասին ուրբաթ օրը մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Յոսիմասա Հայասին։
Նախարարը շեշտել է, որ ճապոնական կողմը ծայրաստիճան անհանգստացած է Ուկրաինայի հակամարտությունում միջուկային զենք կիրառելու հավանականության կապակցությամբ, և հերթական անգամ ռուսաստանյան կողմին մեղադրել է այդ տիպի սպառազենք օգտագործելու սպառնալիքների համար։
Հայասին նաև նշել է, որ ճապոնական կողմը չի ընդունում ՌԴ-ի հայտարարություններն այն մասին, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ ռումբ» կիրառել։ «Ամեն դեպքում, մենք կարծում ենք, որ լարվածության մակարդակը բարձրացնելու՝ Ռուսաստանի ցանկացած փորձ անթույլատրելի է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Ճապոնիան, լինելով աշխարհում միջուկային ռմբակոծություններից տուժած միակ երկիրը, միջուկային խնդրի շուրջ կշարունակի սերտ համագործակցությունը միջազգային հանրության հետ։
Փոխանցում է tass.ru-ն։