Ճապոնիան մտահոգված է ՌՀՍԿՊ-ում իր մասնակցությունը կասեցնելու՝ Ռուսաստանի որոշման կապակցությամբ, որը, Տոկիոյի կարծիքով, նպաստում է ռազմավարական կայունությանը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև։
Այդ մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ Տոկիոն կշարունակի հետևել իրավիճակի զարգացմանը և ջանքեր գործադրել միջուկային տերություններին ներգրավելու առանց միջուկային զենքի աշխարհի ստեղծմանը՝ շեշտելով, որ Ճապոնիան աշխարհում միակ երկիրն է, որը ենթարկվել է ատոմային ռմբակոծության։
Իր հերթին՝ ՌԴ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ պայմանագրին մասնակցությանը վերադառնալը հնարավոր է, և Վաշինգտոնին ոչ է արել « քաղաքական կամք դրսևորել, բարեխիղճ ջանքեր գործադրել՝ ընդհանուր լիցքաթափման և պայմանագրի լիարժեք գործունեության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»։
Փոխանցում է tass.ru-ն։