‘Ճապոնիան Չինաստանին մեղադրել է իր տարածքային ջրերը ներխուժելու մեջ’

650

Ճապոնիան մեղադրել է Չինաստանին` իր տարածքային ջրերը ներխուժելու համար այն բանից հետո, երբ Չինաստանին պատկանող երեք նավեր մի քանի ժամ են անցկացրել Արեւելաչինական ծովում գտնվող վիճելի կղզիների մոտ:

ՉԺՀ նավերը մեկ անգամ չէ, որ մոտեցել են Սենկակու (Դյաոյուդայո) վիճելի կղզիների ափամերձ ջրերին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դրանց ինքնիշխանության հարցը կրկին թեժացել է անցյալ տարի: Ըստ BBC-ի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեմ են ցանկացած միակողմանի գործողության, որոնք կասկածի տակ կդնեին կղզիների նկատմամբ Ճապոնիայի ինքնիշխանությունը:

Չինական «Սինհուա» գործակալությունը աս հայտարարությունը ԱՄՆ կողմից այս վեճում չեզոքության խախտում է համարել: 

Նախորդ հոդվածը‘«ԳՈւՄ»-ի շուկայի գույները (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկյան երկրների ղեկավարները քննարկում եմ Մալի ռազմական ուժ ուղարկելու հարցը’