Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության դեմ

283

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակում գործելու կապակցությամբ Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ։

Այդ մասին ասվում է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պատժացուցակում ընդգրկվել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը, շարժման ռազմական թևի ղեկավար Մուհամեդ ադ Դեյֆը և նրա տեղակալ Մարվան Իսսան։

Ճապոնիան նրանց դեմ մի քանի միջոցներ կկիրառի, այդ թվում՝ ակտիվների սառեցում, դրանք հայտնաբերելու դեպքում։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» գրանցել է վատագույն ցուցանիշը 1931 թվականից հետո
Հաջորդ հոդվածըԴատարանը կալանավորել է բանաստեղծուհուն՝ օտար պետության հետ համագործակցության համար