Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ կազմակերպությունների և քաղաքացիների դեմ

329

Ճապոնիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակներում  48 անձանց, 73 կազմակերպությունների և առանձին՝ Ռոսբանկի դեմ անհատական սահմանափակումներ է մտցրել, այդ թվում՝ հայտնաբերման դեպքում՝ ակտիվների սառեցում։

Բացի այդ՝ 21 կազմակերպությունների, այդ թվում՝ «Վագներ» ՄՌԸ-ի դեմ մտցվել են փորձագիտական  սահմանափակումներ։

Անհատական պատժամիջոցների ցուցակը երկու մասի է բաժանված, որոնցից մեկը վերաբերում է Ղրիմի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժյան և Խերսոնյան մարզերի ներկայացուցիչներին։

Անհատական պատժամիջոցներին և  կազմակերպությունների դեմ սահմանափակումներին զուգահեռ՝ Տոկիոն սովորաբար արգելք է մտցնում որոշ ապրանքատեսակների արտահանման նկատմամբ։ Դա նախատեսվում է նաև այս պատժացուցակի դեպքում, սակայն Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը նշել է, որ մանրամասներն ավելի ուշ կորոշվեն։

ՌԴ ապրանքների արտահանման արգելքը, ամենայն հավանականությամբ, կվերաբերի անօդաչուներին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ՊՆ-ն զգուշացնում է՝ ԱՄՆ-ն Ուկրաինայում թունաքիմիկատով սադրանքներ է նախապատրաստում
Հաջորդ հոդվածը2022թ․ աշխարհի խորհրդանշական հավաքականը