Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել պատժամիջոցներ սահմանել, Տոկիոյի կարծիքով՝ ԿԺԴՀ կառավարության և նրա հրթիռա-միջուկային ծրագրի հետ առնչություն ունեցող երեք խմբերի ու կազմակերպությունների, ինչպես նաև մեկ անձի նկատմամբ։
Այդ մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրուկաձու Մացունոն։
Ցուցակում, որը տարածել է երկրի ԱԳՆ-ն, նշվում են Korea Haegumgang Trading Corporation և Korea Namgang Trading Corporation ընկերությունները, Lazarus Group հակերական խումբը, ինչպես նաև Վիետնամում ԿԺԴՀ զենքի արդյունաբերության վարչության ներկայացուցիչը։
Այժմ Տոկիոյի պատժացուցակում առկա են ԿԺԴՀ-ի հետ կապված 68 կազմակերպություններ և 72 ֆիզիկական անձինք։ Պատժամիջոցները ենթադրում են նշված անձանց և կազմակերպությունների հաշիվների սառեցում՝ դրանք հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև նրանց գործարքների վերահսկողություն։
Փոխանցում է tass.ru-ն։