Երկուշաբթի առավոտյան ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել։
Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի Առափնյա պահպանությունը։
Սա արդեն մեկ օրում երկրորդ արձակումն է։ Կիրակի երեկոյան նույնպես հրթիռի արձակում է իրականացվել: Հրթիռը, ճապոնական կողմի տվյալներով, թռել է մոտավորապես 400 կմ՝ 50 կմ առավելագույն բարձրությամբ, և ընկել Ճապոնական ծովը՝ Կորեական թերակղզուց արևելք, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռը շարունակել է թռիչքը արձակվելուց ավելի քան 12 րոպե անց։
Ավելի վաղ Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմում ազգային անվտանգության վարչության տնօրեն Կիմ Տհե Հյոն հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումը կարող է ավարտել դեկտեմբերին։
Ճապոնիայի ՊՆ-ում հայտարարել են, որ արձակվածը, հավանաբար, մեծ հեռահարության հրթիռ է։