ԿԺԴՀ-ն մեկ օրում երեք հրթիռ է արձակել, ենթադրաբար՝ բալիստիկ հրթիռներ։
Այդ մասին հինգշաբթի հաղորդել է Ճապոնիայի առափնյա պաշտպանությունը։
Ավելի վաղ առափնյա պաշտպանությունը տեղեկացրել էր, որ առաջին հրթիռի հետագիծն անցնում էր երկրի տարածքով։ Հետո Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան հերքեց այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ հրթիռն ընկել է Ճապոնական ծովը։
Պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ այնուհետև արձակված երկու հրթիռներից մեկը անցել է 750 կմ տարածք, և թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 2 հազար կմ։
Ճապոնիայի իշխանությունները հիմա ուսումնասիրում են ԿԺԴՀ-ի իրականացրած արձակումների մանրամասները։ Վարչապետ Ֆումիո Կիսիդայի գրասենյակին կից՝ ստեղծվել է հրթիռների արձակման վերաբերյալ տվյալներ հավաքագրելու շտաբ։
Փոխանցում է tass.ru-ն։