‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով ստեղծվել է Ճարտարապետության պետական կոմիտե։ Նա միաժամանակ հանձնարարել է կառավարությանը մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ նորաստեղծ կառույցը ղեկավարելու է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ արդեն արձակուրդ գնալու դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին։
‘