‘Ճարտարապետները և փոխքաղաքապետը մեկ րոպե լռությամբ հարգել են «Փակ շուկայի» հիշատակը. Մամուլ’

971

Շաբաթ օրը Հայաստանի ճարտարապետների միության 18-րդ համագումարին ճարտարապետները և Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգել են «Փակ շուկայի» և մյուս «կործանված» շենքերի հիշատակը։

Այս առաջարկի հեղինակը եղել է ճարտարապետների միության անդամ Ռուբեն Հակոբյանը, ով «Փակ շուկայի» հետ հիշատակել է «Սևան» հյուրանոցի, երիտասարդական պալատի և կրկեսի շենքերը։ Տարբեր ճարտարապետներ իրենց ելույթներում «Փակ շուկայի» հետ կատարվածը համարել են իրենց ամոթն ու խայտառակությունը։ Համագումարում բաց քվեարկությամբ միության նախագահ է վերընտրվել Մկրտիչ Մինասյանը։

Նախորդ հոդվածը‘Դերոյի որդու շռայլ գնումները պետբյուջեի հաշվին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Թթվասերը 740 դրամով վաճառողների «տանիքը» Զորի Բալայանն է. Մամուլ’