‘Ճարտարապետների միությունն այսօր նախագահ կընտրի’

997

Այսօր մեկնարկել է Ճարտարապետների միության համագումարը, որի ընթացքում միության նախագահի ընտրություն տեղի կունենա:

Hraparak.am-ը փոխանցում է, որ միության գրանցված 676 անդամներից 32-ին համագումարը զրկել է անդամությունից: Վերջիննսրե ավելի քան 20 տարի չեմ մասնակցութմ միության աշխատանքներին:
 
Միության նախագահ Մկրտիչ Մինասյանն իր ելույթում նշել է, որ ստեղծագործական միություններին հասցրել են գյուղական ակումբների մակարդակի. «Հասարակությունը տեսնում է, որ միությունների կարիքը կա, բայց մեր ջանքերն ապարդյուն են, որովհետև միություններին ի սկզբանե տրված է ակումբային դերակատարում: Փակ շուկան մեր ամոթն ու խայտառակությունն է, մենք անզոր գտնվեցինք դրա դիմաց: Այդ արժեքը հասցրինք ծխախոտի կրպակի մակարդակի: Զվարթնոցի հին շենքի համար պայքարել ենք և շարունակելու են պայքարել: Քանդելով ուր պիտի հասնենք», — ասել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Բրիտանուհին շնորհակալական նամակ է գրել իր տան կողոպտիչներին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի իրավապահները 3-5 գրոհայինների են սպանել’