‘Ճարտարապետ. Պետական պահպանության տակ գտնվող շենքերի սեփականատերերը պետք է պարտավորագրեր կնքեն’

656

Պետական գույքի կառավարման գործակալությունը պարտավոր է իր սեփականության տակ գտնվող բոլոր հուշարձանների վերաբերյալ կազմել պահպանման պարտավորագիր, որտեղ կնշվեին սեփականտիրոջ նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Անդրադառնալով Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Նրա խոսքով, «Հուշարձանների պահպանման մասին» ՀՀ օրենքում շատ կարևոր կետ կա նշված, որն առայժմ չի կիրառվել՝ պահպանողական պարտավորագիրը, որը պետք է հաստատվի պետական լիազոր մարմնի կողմից, տվյալ պարագայում՝ հուշարձանների պահպանման գործակալության:
«Պետական ու մասնավոր սեփականության ձեռքում գտնվող գրեթե ոչ մի հուշարձան պահպանողական պարտավորագիր կնքած չունի: Նման պարտավորագիր չկա ԱԳՆ-ի շենքի, Մատենադարանի, նախագահի նստավայրի, ԱԺ շենքի վերաբերյալ: Տվյալ պարագայում ԱԳՆ շենքի տերը հանդիսանում է գույքի կառավարման պետական գործակալությունը, որը պարտավոր էր իր սեփականության տակ գտնվող բոլոր հուշարձանների վերաբերյալ կազմել պահպանման պարտավորագիր, որտեղ նշվում են սեփականտիրոջ նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Եթե նա ունենա նման պայմանագիր, նա կիմանա, որ այդ շենքը չի կարելի դարձնել հյուրանոց»,- ասաց ճարտարապետը:
Նրա խոսքով՝ օրենքի խախտումներն ԱԳՆ շենքի վաճառքով չեն սկսվում. տարիներ շարունակ խախտվում է «Հուշարձանների պահպանման մասին» ՀՀ օրենքը:

 

Նախորդ հոդվածը‘Մկրտիչ Մինասյան. Այլևս չի կարելի թողնել, որ կտոր-կտոր քաղաքից հանվեն քաղաքի պատմության էջերը’
Հաջորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Մեզանում լիբերալիզմն այլընտրանք չունի’