‘Ճգնաժամային իրավիճակ Վենեսուելայում’

845

Վերջին 25 տարիների ընթացքում Վենեսուելայում ռազմական հեղաշրջման երեք փորձ է եղել: Զարմանալի չէ, որ այս օրերին, երբ երկրում մոլեգնում է նրա նորագույն պատմության ամենախոշոր քաղաքական և տնտեսական ճգնաժամը, բոլորի ուշադրությունը սևեռված է բանակի և այդ իրադարձություններում նրա դերակատարման ուղղությամբ:

Արդյո՞ք զինվորականները չեզոք դիրք կպահպանեն նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ, թե՞ կպաշտպանեն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, որն իրեն հռչակել է երկրի նախագահի պաշտոնակատար և միջազգային նշանակալի աջակցություն է ստացել:

Մադուրոն հայտարարել է, որ ինքը Վենեսուելայի միակ օրինական նախագահն է, և խզել է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ այն բանից հետո, երբ Թրամփը Գուայդոյին ճանաչեց երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Այնուամենայնիվ, Մադուրոյի ճակատագիրը հարցականի տակ է մնում, նույնիսկ այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը դատապարտեց Խուան Գուայդոյի կոչը զինվորականներին՝ անցնելու իր կողմը: «Մեր զինվորականները չեն ընդունում կասկածելի շրջանակների պարտադրած նախագահին, նրանք ինքնահռչակ նախագահին համարում են օրենքից դուրս»,- Twitter-ում գրել է պաշտպանության նախարարը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մեսսին շուտով կարող է վերադառնալ Արգենտինայի հավաքական’
Հաջորդ հոդվածը‘Իսկոն վերջնագիր է ներկայացրել «Ռեալ»-ին’