‘Ճիշտ կլիներ, եթե այսուհետ Շարմազանովի պաշտոնը կոչվեր «ՀՀԿ օդատատանիչ». «ՉԻ»’

2182

Անդրադառնալով այն հարցին, որ եռյակը մերժել է 12 կետերի շուրջ քննարկումները սկսելու առաջարկը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «ԲՀԿ-ից դուք լսե՞լ եք, որ մերժել են: Դուք տեղյակ եք, թե Հանրապետականն ում կարծիքն է ընդունում որպես ԲՀԿ պաշտոնական կարծիք»:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ պարզ, հանրամատչելի լեզվով ասել են, որ իրենք մերժում են իշխանությունների առաջարկը, բայց Շարմազանովը չի լսում և վերջ: Երևի լսողական սարք է պետք: Կամ էլ՝ բացարձակապես որևէ նշանակություն չունի, թե ինչ է լսել Շարմազանովն ու ինչ է ասում այդ մասին, որովհետև բոլորը գիտեն, թե «ում կարծիքն է ընդունվում որպես ՀՀԿ պաշտոնական կարծիք»: Այնպես որ՝ պրն Շարմազանովն ընդամենը օդ է տատանում: Եվ ճիշտ կլիներ, եթե այսուհետ նրա պաշտոնը կոչվեր ոչ թե «ՀՀԿ խոսնակ, այլ «ՀՀԿ օդատատանիչ»: Վերջին հաշվով՝ եթե միայն կուսակցությունների լիդերների ասածն է «ասնավանի», որպես ի՞նչ է Էդուարդ Շարմազանովը ծանրաբեռնում իր ձայնալարերն ու անխնա շահագործում սեփական կոկորդի բնաձայնային ֆունկցիաները:

Նախորդ հոդվածը‘Ա.Մանուկյան. Մեզ սլաքները երբեք էլ չեն հետաքրքրել, այլ միայն սլաքավարները’
Հաջորդ հոդվածը‘ Գազի պայթյուն Լոնդոնի հյուրանոցում. տուժել է 14 մարդ’