‘Ճիշտ կլիներ, եթե Պուտինի մեկնելուց հետո Սերժ Սարգսյանին նույնպես «հավաքեին». Մամուլ’

1274

ՉԻ»-ն  «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Բանից պարզվում է՝ Պուտինի այցից առաջ Գյումրիի դրամատիկական թատրոնի առջև ոչ միայն արհեստական գազոն էին փռել, այլև եղևնիներ տնկել: Երեկ և՛ «գազոնները», և՛ եղևնիները հանել-տարել են:

«ՉԻ» — Իշխանություններն, իհարկե, ճիշտ են վարվել՝ Պուտինի այցի դեկորացիաները հավաքելով: Այլ հարց է, որ այդ այցի հիմնական դեկորացիան Սերժ Սարգսյանն էր, որի ֆոնին էլ Պուտինն իր ասելիքն ասաց ու թողեց-գնաց: Սերժ Սարգսյանն այդ ընթացքում մոտավորապես նույն դերն էր կատարում, ինչ այդ ժամանակավոր եղևնիները, այնպես որ՝ ճիշտ կլիներ, եթե Պուտինի մեկնելուց հետո Սերժ Սարգսյանին նույնպես «հավաքեին», խնամքով փաթեթավորեին ու ինչ-որ տեղ պահեին: Հետո էլի որևէ նախագահ կժամաներ Հայաստան՝ կտանեին կդնեին կողքը:

Չնայած՝ մեծ հաշվով, Հայաստանում հենց դա էլ տեղի է ունենում: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ Սերժ Սարգսյանը նաև բառեր է ասում, մեկ-մեկ նույնիսկ ծիծաղում է (երբ, ասենք, Հայաստանի հավաքականի դարպասը գոլ են խփում), բայց, ըստ էության՝ դրանով էլ նրա «դեկորատիվ գործառույթներն» ավարտվում են: Այնպես որ՝ ամեն ինչ ճիշտ է: Տեղը տեղին, առաջվա պես:

Նախորդ հոդվածը‘Կենսաթոշակների հարցով դեմ քվեարկածների ցանկը. Հումորային տարբերակ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’