‘Ճիշտ կլինի, Սամվել Ալեքսանյանին միանգամից մարշալի կոչում տանք. «ՉԻ»’

1127

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

«5-րդ բրիգադի շտաբի պետ «Պալկովնիկը» հայտարարել է, թե Սամվել Ալեքսանյանն իսկապես ժամանակին եղել է բրիգադի թիկունքի պետի տեղակալը, և ինքը կարող է նույնիսկ «հրամանը ցույց տալ»։

Երևի ավելի ճիշտ կլինի, եթե Սամվել Ալեքսանյանին միանգամից մարշալի կոչում տանք և այս թեման փակենք, որովհետև կամաց-կամաց բանը հասնում է պետական գաղտնիքների հրապարակմանը։

Ամեն ինչ հասկանալի է. Սամվել Ալեքսանյանը մուլտիմիլիոնատեր է, և այսօր շատերը կցանկանան վկայություն տալ նրա «մարտական ուղու» մասին, բայց մյուս կողմից էլ՝ ախր հեչ սիրուն բան չի ստացվում։ Ի՞նչ կմտածեն թշնամիները մեր մասին, եթե իմանան, որ Հայաստանի ամենահարուստ մարդն իր նախնական կապիտալը կուտակել և մուլտիմիլիոնատեր է դարձել ղարաբաղյան պատերազմի տարիներին՝ զբաղվելով բանակի մատակարարումներով։

Փաստորեն ինչ-որ մարդիկ իբր ցանկացել են Սամվել Ալեքսանյանին լավություն անել, բայց հակառակն է ստացվել՝ բացահայտել են, թե ում հաշվին է հարստացել սույն արժանավոր այրը։ Ու երևի հիմա ժամանակն է, որ նա հերքի իր մասին տարածվող տեղեկությունները և դատի տա իրեն զրպարտողներին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘ԲՈՀ-ը ինքնաոչնչացվեց՝ հաստատելով Տարոն Մարգարյանի «ատենախոսությունը»’
Հաջորդ հոդվածը‘Ձվի շուկայում վաճառվում է ժամկետանց հավկիթ և ոչ միայն. «Ժողովուրդ»’