‘ՃՈ աշխատակիցները վարորդի նկատմամբ բռնություն են կիրառել’

1252

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թորգոմ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. մայիսի 6-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակովի պողոտայում իր մասնակցությամբ կատարված ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցները, դրսևորելով ոստիկանության աշխատակցին ոչ վայել պահվածք, հրահրել են անհիմն վիճաբանություն, որի ընթացքում իր նկատմամբ կիրառել են բռնություն` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Իշավազքի մրցույթի և ժինգյալով հացի «էքսպորտի» հետևանքները’
Հաջորդ հոդվածը‘Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի առթիվ քր. գործ է հարուցվել’