‘
Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.
«Հարգելի համաքաղաքացիներ, Երևան քաղաքում իրականացվող ծավալուն ասֆալտապատման աշխատանքների հետ կապված՝ հունիսի 4-ին, 5-ին և 6-ին խորհուրդ է տրվում շրջանցել Հերացի և Մյասնիկյան փողոցները հետևյալ ուղղություններով.
— դեպի Ազատության պողոտա,
— դեպի Կոմիտաս, Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցներ,
— դեպի Դավիթ Բեկ փողոց:
Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:
‘