‘ՃՈ. Հանրապետության մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են’

595

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 15.00-ի դրությամբ, փակ է Սարավանը` Վայքից Սիսիան ճանապարհահատվածում, դժվարանցանելի են Վարդենիս-Մարտունի-Գավառ, Ամասիա, Սպիտակ, Ալավերդի, Դիլիջան ճանապարհահատվածները:

ՃՈ-ն վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նախորդ հոդվածը‘Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Շատ լավ բյուջե է, մնում է՝ դրանք կատարեն’